ՎԲԿ-ի ուրոլոգիական ծառայությունը ղեկավարում է Լոռու մարզի գլխավոր ուրոլոգ, փորձառու մասնագետ Արմեն Ռաֆիկի Գասպարյանը, բժիշկ-ուրոլոգ Մարտին Մարանջյանի հետ միասին։
Մեր բժիշկներն անցել են բազմաթիվ տեղական և միջազգային վերապատրաստումներ՝ Հայաստանում ու արտերկրում գտնվող հեղինակավոր կլինիկաներում։
Նրանք նաև համագործակցել են արտասահմանյան մասնագետների հետ՝ ՎԲԿ-ում իրականացնելով տարածաշրջանի համար եզակի և բարդ վիրահատություններ։
Ծառայությունն ընդգրկում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ կոնսերվատիվ բուժման լայն շրջանակ։
Էնդոսկոպիկ միջամտությունները կատարվում են նորագույն բիպոլյար էնդոսկոպիկ ռեզեկտորով։
Բուժումն ապահովվում է և՛ վճարովի, և՛ անվճար՝ պետական պատվերի շրջանակներում։
Խորհրդատվության և բուժման համար այցելեք Վանաձորի բժշկական կենտրոն կամ զանգահարեք.